Սիրելի' փոքրիկներ, փոքրիկների մայրեր, հայրեր, տատիկներ ու պապիկներ,
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Թող այս տարին բոլոր փոքրիկներին բերի հեքիաթային մանկություն` տաքուկ ընտանիքի ու ապահով հայրենիքի հովանու ներքո:
Թող բոլոր մայրերը բերկրալի ու անհոգ ժպիտով վայելեն իրենց փոքրիկների մանկությունը:
Թող բոլոր հայրերը կարող ձեռքերով կերտեն իրենց փոքրիկների պատանեկությունը:
Թող բոլոր տատիկներն ու պապիկներն առողջ մարմնով հոգան իրենց թոռների մասին:
Սիրով և մանկական հավատարմությամբ`«Իմ փոքրիկ»-ի աշխատակազմ



