Sidebar

Ժլատը

Ժամանակով Մարկո անունով մի հարուստ վաճառական կար,սրանից ժլատ մարդ չկար: Ոնց է լինում,մի անգամ գնում է ման գալու,ճամփին մի ծեր մուրացկան է տեսնում։

էս ծերուկը նստած ողորմություն էր խնդրում.

-Հանուն Քրիստոսի, ողորմած եղեք,Քրիստոնյաններ:

Հարուստ Մարկոն  բանի տեղ չդրեց,անց կացավ:Էդ ժամանակ էլ դրա ետևից մի աղքատ գյուղացի էր գալիս. մեղք եկավ մուրացկանին ու մի կոպեկ տվեց:

Հարուստն էս բանից ամոթ զգաց,կանգնեց,գյուղացուն ասավ.

-Լսիր, մեր երկրացի, ինձ պարտքով մի կոպեկ տուր: Ուզում եմ մուրացկանին ողորմություն տամ, բայց մանր չունեմ:

Գյուղացին տվեց ու ասավ.

-Բա երբ գամ փողն առնեմ:

-Վաղն արի:

Հաջորդ օրը աղքատ գյուղացին գնաց հարուստի դուռը իր կոպեկն ուզելու.

-Հարուստ Մարկոն տանն է:

_Տանն է, ինչ կա,_-հարցրեց Մարկոն:

_Կոպեկի համար եմ եկել:

_Վահ,ախպեր,հետո արի,ճիշտ եմ ասում մանր չկա:

Աղքատը գլուխ տվեց ու ետ գնաց:

_Ոչինչ,_-ասավ,-վաղը կգամ:

Առավոտը եկավ,նույնը:

-Մանր փող չունեմ,թե կարող ես հարյուրանոց մանրել,վերցրու,թե չէ մի շաբաթից արի:

Երկու շաբաթ անց աղքատը նորից եկավ հարուստի մոտ,իսկ  հարուստ Մարկոն  պատուհանից տեսավ ու կնոջն ասավ.

-Լսիր,կնիկ,արի ես շորահան  պառկեմ էս սրբապատկերի տակ,իսկ դու պատանը քաշիր վըրաս,նստիր իբր ես մեռել եմ,դու էլ լաց ես լինում:Հենց  որ գյուղացին ներս գա,ասա էսօր է մեռնել:

Լավ,ոնց որ մարդը խրատեց,էնպես էլ արեց:

Նստել ու աղի արցունք է թափում:Գյուղացին եկավ մտավ ներս,կինը հարցրեց.

-Ինչ ես ուզում:

-Հարուստ Մարկոյի մոտ եմ եկել,պարտք ունի տալու,_-ասաց աղքատը:

-Է , գյուղացի, բա չես ասի,  հարուստը հենց նոր մեռավ ու արևը մեզ բաշխեց:

-Երեկնային արքայություն նրան,թույլ տուր,տիրուհի,գոնե իմ կոպեկի փոխարեն նրան ծառայեմ, թեկուզ ճանապարվելուց առաջ օգնեմ լողացնեմ:

Էս խոսքի հետ եռման ջրի պղինձն առավ ու համա թե լողացրեց եռացրած  ջրով  խաշեց խեղճին:Մարկոն հիմա հազիվ է դիմանում,դեմքը ծռմռել է, ոտները դողում են:

-Դողաս թե չդողաս, կոպեկս պիտի տաս:

Լավ լվաց, ոնց որ պետքն էր հագցրեց,ասավ.

-Դե տիրուհի,մի դագաղ առ ու ասա  ժամ տանեն, ես էնտեղ վրան սաղմոս կարդամ:

Հարուստ Մարկոյին դրին դագաղն ու տարան ժամ, գյուղացին էլ սկսեց հանգուցյալի վրա սաղմոս երգելը:

Գիշերը որ ընկավ, հանկած պատուհանը  բացվեց ու գող-ավազակները լցվեցին ժամը: Գյուղացին  սեղանի ետևը մտավ: Գողերը ներս թափվեցին ու սկսեցին իրար մեջ գողոնը կիսել. լրիվ բաժանեցին, մնաց մի ոսկե թուր, էն էլ ամեն մեկը իրեն էր քաշում ու ոչ մեկին չէր ընկնում: Էս բանի վրա աղքատը դուրս թռավ ու գոռաց.

-Ինչ եք կռիվ գցել, ով էս մեռելի գլուխը մի խփելով կտրի, թուրը նրանը լինի:

Մարկո հարուստը ինքն էլ չիմացավ, թե ոնց վեր թռավ: Գողերը վախից իրենց գանձը թողեցին ու պուկ փախան:

-Դե, մեր երկրացի, -ասաց Մարկո հարուստը,- արի փողը կես անենք:

Հավասար բաժանեցին, երկուսին էլ շատ փող ընկավ:

-Բա իմ կոպեկը,- հարցրեց աղքատը:

-Է~, ախպեր, ինքդ ես տեսնում, որ մանր չկա:

Էդպես էլ Մարկո հարուստը աղքատի կոպեկը չտվեց:

Ռուսական ժողովրդական հեքիաթ