Մարմնիս վրա, ահա, տես
Սուր-սուր փշեր ունեմ ես.
Միակ հյուրն եմ դաշտերի,
Եվ թշնամին օձերի:
(ՈԶՆԻ)
***
Կենդանի եմ մարդու պես,
Ունեմ և ձեռք, և երես,
Տունս` տաքուկ անտառը,
Մեծ ծառերի կատարը:
(ԿԱՊԻԿ)
***
Կա մի հսկա կենդանի,
Եվ խելացի, և բարի,
Յոթը տարին մի անգամ
Ձագ է տալիս աշխարհին:
(ՓԻՂ)
***
Վրան ունի թավ մուշտակ,
Կաթնաղբյուրը՝ կրծքի տակ,
Պարգևում է մթերքներ՝
Բուրդ ու բարիք, կաթ ու սեր:
(ՈՉԽԱՐ)
***
Շրջում է տանն ու բակում՝
Բեղը սրած մուկ բռնում,
Պոչը երկար, թավամազ,
Քայլը՝ քնքուշ, նազենազ:
(ԿԱՏՈՒ)
***
Մարդուն մոտիկ ու մտերիմ՝
Կենդանի է հավատարիմ,
Հսկում է նա փարախ ու բակ,
Չի ընդունում ոչ մի կաշառք:
(ՇՈՒՆ)
***
Ցերեկով խոր քուն է մտնում,
Մթության մեջ՝ կեր է գտնում,
Այն ո՞ր հավքն է՝ մեծ աչքերով,
Որ տեսնում է լոկ գիշերով:
(ԲՎԵՃ)
***
Փետուրներ են ծաղկուն, շքեղ,
Պոչը՝ երկար, հովհարաձև,
Ո՞ր թռչունն է, գույնով պես-պես,
Անունն ասա, եթե գիտես:
(ՍԻՐԱՄԱՐԳ)
***
Թխկթխկոցով միալար
Ծառն է մաքրում անդադար,
Ուտում է որդ ու թրթուր՝
Կտուցով սուր ու ամուր:
(ՓԱՅՏՓՈՐԻԿ)
***
Սևիկ-սևիկ՝ պուտպուտիկ,
Ի՞նչ թռչուն է մեզ մոտիկ,
Որ գալիս է վաղ գարնան՝
Բույն ենք շինում մենք նրան:
(ՍԱՐՅԱԿ)