Գալիս է փաթիլ-փաթիլ`
ուրախ, պարելով,
Գնում է կաթիլ-կաթիլ`
արցունք թափելով:
Ձյուն
***
Քար եմ, բայց քար չեմ,
Արև կպավ` կհալչեմ:
Սառույց
***
Մայրս ալյուր մաղեց.
լեռ, դաշտ պատեց:
Ձյուն
***
Ձմռանն ամենուր եմ,
Ձեր սիրելի հյուրն եմ,
Մեծի համար պաղ եմ,
Մանուկներին` խաղ եմ:
Ձյուն