Sidebar

Երեխաների սոցիալական հմտությունները զարգացնող խաղեր-4

Խաղալիքների խանութ

Խաղավարն ընտրում է երեխաներից մի քանիսին և նրանց դարձնում խաղալիքներ

(ականջին ասում է, թե ով ինչ ծաղալիք պիտի դառնա): Երեխաներն իրենց բաժին հասած խաղալիքների դերն են խաղում, իսկ մյուսները գուշակում են, թե որ:

«Գը~նա~ցին~ք»

Խաղավարն առաջարկում է երեխաներին ճանապարհորդության մեկնել ոտքով, ավտոմեքենայով, գնացքով, ինքնաթիռով: Երեխաները բոլորը միասին ցուցադրում են տվյալ փոխադրամիջոցով իրենց ճանապարհորդությունը և նմանակում են ձայները:

 

Կրկնիր իմ հետևից

Հետևելով խաղավարին` երեխաները ցույց են տալիս և շոյում են իրենց մարմնի մասերը` ոտեքերը, ձեռքերը, այտերը, մատները, ականջները և այլն: («Սրանք իմ ոտքերն են, ես սիրում եմ նրանց», «Սրանք իմ ձեռքերն են, ես սիրում եմ նրանց» և այլն):

Շարունակելի

Երեխաների շփման կարողությունները զարգացնող խաղերի նախորդ հրատարակումը տես այստեղ