Ճամփորդ ոզնին շատ էր ուզում
Տեսնել առվակ ու գետ.
-Ի՞նչ կլինի, սիրուն բադիկ,
Ինձ էլ տանես քեզ հետ:
Մեջքին առած փոքրիկ ոզնուն
Բադն էր սահում գետով,
Ծիծաղում էր ոզնին ուրախ,
Հրճվում ամբողջ սրտով:
Հանկարծ տեսավ գետում մի ձուկ
Բադիկն օրոր-շորոր,
Մոռանալով փոքրիկ ոզնուն`
Սուզվեց հատակը խոր:
Հենրիկ Սևան