Մի օր աղվեսն հանաքչի
Բռնեց ճամփան զաքանչի,
Գնաց, գնաց, մեր արտում,
Պապիս լարած թակարդում
Տեսավ պանրի մի կտոր:
-Ա~յ, նախաճաշ փառավոր:
Շատ հոտոտեց աղվեսը,
Կրակն ընկել էր ներսը,
Ոնց էր իրեն կտրատում,
Բայց պանրին չէր մոտենում:
Այդ միջոցին մի ծեր գայլ
Դիմացն ելավ համրաքայլ.
-Հերիք պոչդ շողշողա,
Ինձ էլ պանրից փայ արա:
-Աչքիչս վրա, գել բիձա,
Ողջ պանիրը քեզ ընծա:
Այս որ լսեց գայլը մեծ,
Պանրի վրա հարձակվեց,
Թակարդն ընկավ հաստ վզին,
Պանիրը մնաց աղվեսին:
Հենրիկ Սևան