Sidebar

Խաղողի վազը

-Ես խաղողի կանաչ վազն եմ,

Ոսկե աշնանն հենց որ հասնեմ,

Ու սաղարթիս ստվերում զով,

Ողկույզները պարեն նազով,

Հարազատի ու օտարի

Ես ձայն կտամ. – Ինձ մոտ արի,

Կեր խաղողս քաղցր ու հյութեղ,

Խաղող հո չի, այլ  բուժիչ դեղ…

Որ դու էլ միշտ լինես բարի

Ու քո կյանքի ճանապարհին

Պետք գաս մարդուն ու աշխարհին…

 

Մկրտիչ Կորյուն