Sidebar

Նոր տարին անտառում

Նվերների տոպրակն ուսին

Արջ ապերը մութ ու լուսին,

Դարծած պապիկ ձյունամորուս,

Քարանձավից իր ելավ դուրս,

Խորունկ շնչեց,

Ու զիլ կանչեց.

-Շնորհավոր ձեր Նոր տարին,

Բնակիչներ ողջ անտառի:

Պստիկ-ճստիկ իմ մանչուկներ,

Նապաստակներ ու արջուկներ,

Սկյուռիկներ հեզիկ-նազիկ,

Աղվեսիկներ փափկամազիկ,

Կաչաղակներ ու կապիկներ,

Բազեներ ու կաքավիկներ…

Հավաքվեցեք, եկեք շտապ

Կանաչ, դալար եղևնու տակ,

Եկեք ուրախ երգենք, պարենք,

Ու բարիքներն անուշ անենք:

Մի վախեցեք, քեֆով ընկած`

Որսորդներն են քնել հարբած:-

Հավաքվեցին, եկա~ն, եկա~ն,

Ու կազմեցին մի մեծ շրջան:

Պարում էին ամբողջ օրը,

Թնդացնում սարն ու ձորը.

Ուտում էին անուշ մրգեր,

Երգում  ուրախ, զվարթ երգեր:

Այդ մի օրում բոլորն իրար

Քույր ու եղբայր դարձան ասես.

Չէին տեսել նրանք երբեք

Այդքան ուրախ տոնահանդես:

-Ա~խ, երանի,- ասում էին,-

Ամբողջ տարին լիներ այդպես:

 

 

Սողոմոն Մկրտչյան