****
Ես ձկնիկն եմ, նույն բկլիկն եմ,
Ինձ խաբում է նույն որդը,
Որդը պիտի այնպես ուտեմ,
Որ չտեսնի ձկնորսը:
****
Ես փղիկ եմ, դեռ փոքրիկ եմ,
Բոլորն ինձ շատ են սիրում,
Որ փոքրիկ եմ, ես էլ գիտեմ,
Մենակ ջուր էլ չեմ խմում:
****
Կարմրակտուց-կարմրատոտիկ`
Սպիտակ բադ եմ,
Լճակ կա իմ բնին մոտիկ`
Լողալ գիտեմ:
Սպիտակ փետուր-կարմրաքիթ նավ`
Ես եմ որ կամ,
Չոր կարող եմ ջրից դուրս գալ
Ամեն անգամ:
***
Արի «մուկ ու կատու» խաղանք,
Ես կատուն եմ,
Ինչքան պիտի սոված մնանք,
Մի բան ուտեմ:
Դե, շուտ փախիր, վազիր արագ,
Փորձեմ բռնել,
Շատ եմ սիրում հաց ու կարագ
Ու կաթ խմել:
Հերթով փոխվենք` մուկ թե կատու,
Խաղը տևի,
Պիտի ուտես հիմա էլ դու
Հացն ափսեի:
Ուտենք-խմենք, բան չմնա, որ մեծանանք,
Մուկը կատվին ընկերանա`
Հանգստանանք:
ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ