Տիեզերքների լույսին անհաղորդ,
Ջրհորում ծնված երգում էր մի Գորտ.
«Արար աշխարհում
Մի լավ տեղ գիտեմ,
Ես չեմ վարանում
Անվանել եդեմ…
Եդեմը քիչ է
Իմ ջրհորի դեմ,
Տիեզերքն ի՞նչ է
Իմ ջրհորի դեմ…»:
Երկինք չտեսած երբեք իր օրում,
Ուրիշ երգ կասե՞ր Գորտը ջրհորում:
Մկրտիչ Կորյուն