Անհրաժեշտ բաղադրիչները
Ջուր – 240 մլ
Բրինձ – 150 գ
Հավի ֆիլե – 100 գ
Խնձոր – կես հատ
Գազար – 1 հատ
Հավի արգանակ կամ ջուր – 240 մլ
Պատրաստման ընթացքը
1․ Սկզբում կեղևազրկած խնձորն ու գազարը, հավի միսը բաժանում ենք միջին չափսի կտորների։
2․ Բրինձը լվանում ենք մի քանի անգամ, ողողում և դնում կրակի վրա։
2․ Այդ ընթացքում շոգեխաշում ենք գազարը, խնձորն ու հավի միսը։ Դա կպահանջի մոտավորապես 20-25 րոպե: Հիշեք, որ հավի միսը խաշելիս պետք է առաջին 1-2 եռից հետո ջուրը թափել, նորը լցնել։
4․ Երբ պատրաստ լինեն բաղադրիչները, բոլորը խառնում ենք հարիչով և վերածում խյուսի։
Բարի ախորժակ