Անհրաժեշտ է
150 գ կորեկաձավար
200 մլ կաթ
200 մլ ջուր
1 հատ բանան
Պատրաստման եղանակը
✓ Առաջին հերթին կորեկաձավարը լվանում ենք հոսող ջրի տակ, ապա լցնում վրան եռման ջուր ու քամում:
✓ Քամելուց հետո ավելացնում ենք տաք ջուրն ու թողնում դանդաղ կրակին 10-15 րոպե: Երբեմն-երբեմն խառնում ենք, որպեսզի այն չկպչի կաթսայի հատակին ու այրվի:
✓ Երբ ջուրը քաշվի, ավելացնում ենք կաթը և շարունակում եփելու գործընթացը:
✓ Պատրաստի շիլայի մեջ գցում ենք թարմ բանանի փոքր կտորներ և առաջարկում փոքրիկին նախաճաշի կամ ճաշի ժամին:
Բարի ախորժակ