Խնձորով և տանձով խյուս 6-12 ամսականների համար

Եթե ցանկանում եք երեխայի համար պատրաստել օգտակար մրգային խյուս, ապա սկզբում որպես բաղադրիչներ կարող եք ընտրել տանձն ու խնձորը:

Տանձը պարունակում է երկաթ, որը կանխում է սակավարյունության զարգացումը, կալիում, որը նպաստում է սրտի և մկանների նորմալ աշխատանքին, կալցիում, որն ամրացնում է ատամները։ Խնձորը պարունակում է A, C, B1, B2, PP, E վիտամիններ, ինչպես նաև մագնեզիում, յոդ, ցինկ։ Նրանք բոլորը կենսունակություն են հաղորդում օրգանիզմին, օգնում են հաղթահարել սթրեսային իրավիճակները, բարելավում են ուղեղի աշխատանքը և ամրացնում սրտանոթային համակարգը: Խյուսը ստանալու նպատակով առանձնացրեք՝

․ 1 հատ տանձ

․ 1 հատ խնձոր 

 

Մաքրեք տանձի ու խնձորի կեղևները, երկուսն էլ կտրատեք խորանարդաձև: Կարող եք դանդաղ կրակին եփել թե՛ միասին, թե՛ առանձին: Եփման համար կպահանջվի մոտավորապես 5-10 րոպե: Երբ մրգերի փափուկ կտորները պատրաստ լինեն, հարեք դրանք բլենդերով և մատուցեք:  

 

Բարի ախորժակ