Խնձորով և բանանով խյուս-ապուր 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Խնձոր - 1 հատ

Բանան - 2 հատ 

Սպիտակաձավար - 1 ճաշի գդալ

Ջուր

 

Պատրաստաման ընթացքը

 

Մաքրում ենք խնձորի կեղևն ու հանում կորիզները, բաժանում խորանարդների: Կտորները դնում ենք ջրով լի կաթսայի մեջ և թողնում կրակի վրա 15 րոպե, որպեսզի փափկեն: Խնձորի փափկած կտորները մի քիչ հովացնում ենք, ապա բանանի հետ բլենդերով հարում: Հարած զանգվածը դնում ենք գազօջախին, ավելացնում սպիտակաձավարն ու եփում 5 րոպե՝ անընդհատ խառնելով: Խյուս-ապուրի խտությունը թուլացնում ենք ջրի օգնությամբ:

 

Բարի ախորժակ