Դդումով, եգիպտացորենով և գազարով խյուս

Դդումով, եգիպտացորենով և գազարով սննդարար խյուսը կարող է հաղթող ճանաչվել «լավագույն ուտեստ» անվանակարգում:

Անհրաժեշտ բաղադրիչները՝  

◾ 1 փոքր գազար

◾ 2 կտոր դդում

◾ 2 թեյի գդալ եգիպտացորենի մանրահատիկ

  

Ինչպե՞ս պատրաստել

Մաքրում ենք գազարը, մանրացնում և դդումի հետ դնում միջին կրակի վրա: Մի քանի րոպե անց ավելացնում ենք եգիպտացորենի մանրահատիկը, թողնում ենք, որ միասին եփվեն: 10-12 րոպե անց ստուգում ենք: Եփված զանգվածին խառնում ենք 2-3 կաթիլ ձիթապտղի ձեթ և անցկացնում բլենդերով: 

 

Բարի ախորժակ