Հնդկաձավարի ու դդմիկի համադրությամբ խյուսը թեթև է, օժտված է ցածր կալորիականությամբ և առատ վիտամինային կազմով:
Տվյալ ուտեստի միջոցով բալիկը ստանում է A, C, E վիտամիններ, կալցիում, մագնեզիում, ցինկ: Մայրիկը կարող է ավելացնել այդ բաղադրիչներին տանձ և օգտակար խյուսի համը դարձնել անկրկնելի: Անհրաժեշտ է՝
◾3-4 ճաշի գդալ հնդկաձավար
◾1 հատ դդմիկ
◾1 փոքր տանձ
◾Ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Սկզբում հնդկաձավարը դնում ենք դանդաղ կրակի վրա և եփում՝ անընդմեջ խառնելով: Կտրատված դդմիկը տեղավորում ենք կաթսայի մեջ, խաշում 10-12 րոպե, ինչից հետո ավելացնում ենք միջին կտորների վերածած տանձը: Թողնում ենք մոտավորապես 5 րոպե, որպեսզի եփվեն միասին: Պատրաստի բաղադրիչները հարում ենք: Խյուսի մեջ լցնում ենք երկու կաթիլ ձիթապտղի ձեթ:
Բարի ախորժակ