Դդմիկով, բրնձով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

Խյուսը, որը բաղկացած է դդմիկից, բրնձից ու գազարիվ, վիտամին B-ի աղբյուր է:

Դա կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության պահպանման համար: Զուգահեռաբար լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, լավացնում մաշկի վիճակը, մասնակցում էներգափոխանակությանը, թոթափում հուզական ծանրաբեռնվածությունը: Նման «հրաշագործ» խյուս պատրաստելու համար մայրիկը կարող է վերցնել՝

◾2-3 ճաշի գդալ բրինձ

◾1 հատ դդմիկ

◾ 2 հատ գազար

◾ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

 Ինչպե՞ս պատրաստել

 

Բրինձը եփում ենք 8 րոպե, ապա ավելացնում քերած դդմիկն ու շարունակում եփել 12-15 րոպե: Առանձին խաշում ենք կտրատված գազարը, ինչի համար անհրաժեշտ կլինի 20 րոպե: Բաղադրիչները վերջում խառնում ենք, ավելացնում ձիթապտղի ձեթ և հարում: Փոքրիկի խյուսը պատրաստ է:

 

Բարի ախորժակ