Դդմի խյուս 6-12 ամսականների համար․ ի՞նչ բացառիկ վիտամին է պարունակում

Դդումը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր՝ կարոտին, երկաթ, B, C, E, D, PP խմբի վիտամիններ։

Նրա բաղադրության մեջ առկա է հազվադեպ հանդիպող վիտամին T-ն, որն օրգանիզմում պատասխանատու է նյութափոխանակության համար։ Դդումն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից, դրական դերակատարում ունի երեխայի աճի հարցում։ Եթե մայրիկը խորհրդակցել է մանկաբույժի հետ և որևէ հակացուցում չկա, ապա փոքրիկի համար առաջին հերթին կարող է պատրաստել դդմի խյուս։ Դրա համար անհրաժեշտ կլինի 100 գրամ դդում։ 

Պատրաստման եղանակը

Մաքրում ենք դդմի կեղևը, հանում ենք սերմերն, ու բաժանում մանր կտորների։ Տեղափոխում ենք կտորները կաթսայի մեջ, վրան լցնում տաք ջուր, կափարիչով փակում։ Թողնում ենք, որ դանդաղ կրակի վրա եփվի մոտավորապես 25 րոպե։ Ժամանակը լրանալուց հետո ստուգում ենք դանակով, որ լիովին փափուկ լինի։ Ապա դդումը տրորում ենք պատառաքաղով կամ անցկացնում բլենդերով, ստանում համասեռ զանգված։

 

Բարի ախորժակ