Գազարով և բրոկկոլիով խյուս-ապուր 6-12 ամսականների համար

Վերցնում ենք մեկ հատ կարտոֆիլ, կես գազար, 3-4 փունջ բրոկկոլի և 600 մլ ջուր։  Տվյալ բաղադրիչների միջոցով պատրաստում ենք վիտամինային խյուս-ապուր փոքրիկի համար։ Վիտամին A-ն գազարից, վիտամիններ B-ն ու C-ն՝ կարտոֆիլից և բրոկկոլիից։ 

Ինչպե՞ս պատրաստել

 

Մինչ կաթսայի ջուրը տաքանա և հասնի եռման, կտրատեք բանջարեղենը։ Գազարն անցկացրեք խոշոր քերիչով, իսկ կարտոֆիլը բաժանեք միջին չափսի կտորների։ Որպեսզի բրոկկոլին արագ եփվի, նրա փնջերը ևս մանրացրեք։ Եթե ջուրն արդեն եռում է, լցրեք կարտոֆիլն ու գազարը։ 10 րոպե անց ավելացրեք բրոկկոլին։ Բանջարեղենի փափկելուց հետո կրակը կարող եք անջատել։ Ընդհանուր զանգվածը հարում եք բլենդերով։ 

 

Բարի ախորժակ