Հյութալի տանձը, միավորելով հանքանյութերով հարուստ բրոկկոլիին, ստանում ենք օգտավետ խյուս։ Իսկ եթե ավելացնենք ծաղկակաղամբը, ապա կունենանք վիտամին C-ի լրացուցիչ աղբյուր։ Ուտեստը պատրաստելու համար առանձնացնում ենք՝
◾2 փունջ բրոկկոլի
◾1-2 հատ տանձ
◾1 փունջ ծաղկակաղամբ
◾Ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Առաջին հերթին ուշադիր լվանում ենք բանջարեղենը։ Բրոկկոլին և տանձը կտրատում ենք, եփում միասին մոտավորապես 7 րոպե։ Ծաղկակաղամբն առանձին դանդաղ կրակի վրա ենք խաշում, քանի որ կարող է պահանջվել ավելի երկար ժամանակ՝ 10-15 րոպե։ Ունեցած բաղադրիչները պետք է ընդամենը հարել, իսկ հարելու ժամանակ ավելացնել մեկ կամ երկու թեյի գդալ ձիթապտղի ձեթ։
Բարի ախորժակ



