Փափուկ բրնձի և բանանի համադրությունը փոքրիկի համար կլինի անչափ հաճելի, իսկ մարսողական համակարգի աշխատանքի վրա կունենա ակնհայտ դրական ազդեցություն: Հնարավոր է ավելացնել մեկ բաղադրիչ ևս: Կարող եք առանձնացնել՝
▪️1-2 հատ բանան
▪️80 գ բրինձ
▪️1 հատ խնձոր
▪️Կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ
Ինչպե՞ս ստանալ խյուսը
Անհրաժեշտ է եփել բրինձը ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ մոտ 15 րոպե: Դրանից հետո նրան պետք է ավելացնել մանրացված խնձորը, շարունակել եփումը 5 րոպե: Երբ նրանք պատրաստ լինեն, գազօջախն անջատում եք ու անցնում բանանը կտրատելուն: Երեք բաղադրիչները լավ տրորում եք: Տրորելուց հետո լցնում եք մի քիչ կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ (որոշեք դա ըստ ցանկության): Ընդհանուր զանգվածը հարում եք, ապա մատուցում փոքրիկին:
Բարի ախորժակ



