Ինչպե՞ս սովորեցնել երեխային մաքրել քիթը․ ներկայացնում է ԼՕՌ մասնագետը

Ներկայացնում է քիթ-կոկորդ-ականջաբան Ալլա Համբարձումյանը:

Գարնանը երեխաների մոտ հաճախ է հանդիպում հարբուխը, հետևապես կարևոր է փոքրիկին սովորեցնել՝ ինչպես մաքրել քիթը: Քթի խոռոչի երկու կեսերը անհրաժեշտ է մաքրել հերթականությամբ: Սկզբում հարկավոր է մի կողմի քթի թևը մատով սեղմել միջնապատին այնպես, որ որ այդ կողմի քթանցքը փակվի, և մաքրել քթի խոռոչի մյուս՝ «բաց» կեսը: Քթի խոռոչի մաքրումը պետք է իրականացնել կանոնավոր ձևով: Չի կարելի ամբողջ ուժով մաքրել, քանի որ դա կարող է հանգեցնել ականջի որոշակի խնդիրների: Ցանկալի է մաքրումը սովորեցնել երեխային առողջ ժամանակ, որպեսզի որևէ ախտաբանության ընթացքում արդեն իսկ գրգռված և վատառողջ բալիկին ավելի չծանրաբեռնել:

Գոյություն ունի բժիշկների կողմից հորինված մի հնարք, որն օգնում է ծնողներին առանց տհաճությունների մաքրել փոքրիկի քիթը: Այդ մեթոդը «ֆուտբոլի» եղանակն է: Անհրաժեշտ է պատրաստել երկու թղթե, փոքրիկ (3-4մմ) ու թեթև գնդակ, դնել դրանք հարթ մակերեսի վրա: Ծնողը երեխային ասում է, որ «խաղի» պայմաններից է քթի խոռոչի մի կեսը փակելը և մյուս կեսով փչելը, գնդակը գլորել որքան հնարավոր է հեռու՝ դեպի ենթադրյալ «դարպասներ»: Բալիկը խաղի միջոցով կմաքրի սկզբից քթի խոռոչի մի կեսը, ապա՝ մյուսը: Այդպիսով մայրիկն ու հայրիկը երեխային կսովորեցնեն ճիշտ մաքրել քիթը և տհաճ թվացող պրոցեդուրաներից անգամ բավականություն ստանալ:

  

Աղբյուրը՝ Ալլա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջ