10 բաժնի համար հարկավոր է.
10 կտոր խոզապուխտ,
300 գրամ հալած պանիր,
Հացի 20 բարակ շերտ,
Կանաչ սոխ, զեյթուն և կարմիր բուլղարական պղպեղ զարդարելու համար:
Պատրաստման եղանակը.
Սուր դանակով հացի և երշիկի շերտերին տալ կատվի գլխի տեսք՝ ականջներով: Հացի 10 շերտեի վրա քսել պանիրը մի կողմից, մյուս տասի վրա՝ երկու կողմից: Առաջին 10 շերտի վրա դնել խոզապուխտի շերտերը, ապա հացի երկրորդ կտորները, որոնք երկու կողմից են պանրով պատված: Զեյթունից կատվի համար աչքեր պատրաստել, կարմիր պղպեղից քիթ, իսկ կանաչ սոխով էլ բեղեր պատրաստել: Դնել սառնարան 20-30 րոպեով, ապա մատուցել:
Բարի ախորժակ:



