Անհրաժեշտ է՝
Կաթ՝ 350 մլ
Ձու՝ 2 հատ
Ալյուր՝ 100 գրամ
Կակաո՝ 2 ճ/գ
Ձեթ՝ 3 ճ/գ
Շաքարավազ՝ 2 ճ/գ
Աղ՝ 1 պտղունց
Պատրաստման եղանակը՝
- Ձուն, աղը և շաքարավազը հարել:
- Ավելացնել տաք կաթը և շարունակել հարել:
- Այնուհետև ալյուրը և կակաոն մաղով անցկացնել և ավելացնել ստացված զանգվածին:
- Ավելացնել ձեթը և դարձյալ լավ խառնել:
- Տաքացնել թավան, պատել ձեթով, ավելացնել մեկ գդալ խմոր, տարածել ամբողջ թավայով և եփել մեկ րոպե, այնուհետև շրջել և նույնքան եփել խմորի մյուս երեսը:
Նրբաբլիթները կարող եք մատուցել բանանով կամ ելակով:
Բարի ախորժակ