Անհրաժեշտ է՝
Բանան՝ 3 հատ
Կաթնային շոկոլադ՝ 100 գրամ
Ընկույզ՝ 50 գրամ
Պատրաստման եղանակը՝
Ընկույզները բովել և բլենդերով մանրացնել։
Բանանները բաժանել 2 կամ երեք մասի։
Կաթնային շոկոլադը հալեցնել և շոկոլադապատել բանանները։
Այնուհետև ընկույզ լցնել շոկոլադապատ բանանների վրա։ Կարող եք բանաններին ամրացնել պաղպաղակի փայտիկներ։
Բանանները դնել սառնարանում և սպասել 10 րոպե։
Բարի ախորժակ