Ինչպես պատրաստել նուտելլա տնային պայմաններում

Ինչ է հարկավոր

 

Ձու - 2 հատ

Շաքարավազ - 3 բաժակ

Կակաո - 2 ճաշի գդալ

 

Ալյուր - 4 ճաշի գդալ

Վանիլին (փոշի կամ շաքարավազ)

Պնդուկ - 1 բաժակ

Կարագ - 1 թեյի գդալ

Կաթ - 2 բաժակ

 

Ինչպես պատրաստել

Հարկավոր է հարել ձուն և շաքարավազը: Ավելացնել ալյուրը, կակաոն, քերած պնդուկը, կարագը և վանիլինը: Բոլորը միասին լավ խառնել, այնուհետև ավելացնել կաթը և նորից լավ խառնել: Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակի վրա, խառնել մինչև պնդանալը:

 

Բարի ախորժակ