Ինչ է անհրաժեշտ՝
- 180 գր կաթնաշոռ
- 1 հատ ձու
- 1 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը՝
Ընտրեք չոր, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ։ Եթե կաթնաշոռը փափուկ է, ապա մի քանի շերտ փաթաթեք թանզիֆով և ճնշման տակ պահեք, որ շիճուկազրկվի: Ապա կաթնաշոռը խառնեք ձվի, շաքարավազի և աղի հետ։ Պետք չէ ավելացնել նշված շաքարավազից ավելին, քանի որ բուբլիկները կարող են չուռչել, և ներսի հատվածը կլինի կպչուն: Ապա ավելացրեք ալյուրը: Այնպես արեք, որ ստացված զանգվածը կպչի ձեռքերին։ Դրանից հետո խմորից գնդիկներ պատրաստեք, գրտնակեք ու, խմորի ծայրերը միացնելով, ստացեք բուբլիկներ: Այն պետք է թխել 180 աստիճան տաքությամբ՝ ջեռոցում: Պետք է յուրաքանչյուր բուբլիկի տակ լցնել ալյուր, որ չկպչի տարային: Այնուհետև, երբ տեսնում եք, որ բուբլիկների վերևի հատվածը արդեն մգանում է, հանեք ջեռոցից: Հանելուց հետո թողեք, որ այն մի քիչ սառչի, ապա ցանեք շաքարի փոշի։
Բարի ախորժակ