Չափաբաժնի էներգետիկ արժեքը
* Կալորեականություն՝ 502 կկալ
* Սպիտակուցներ՝ 30,8 գրամ
* Ճարպեր՝ 20,6 գրամ
* Ածխաջրեր՝ 49,2 գրամ
Անհրաժեշտ է ՝
Սերուցք (20-%-անոց) -100 մլ
Շաքարավազ - 50գ
Հավկիթ - 3 հատ
Ցորենի ալյուր - 60 գ
Կաթնաշոռ - 500 գ
Բանան - 2 հատ
Սերուցքային կարագ - 20 գ
Փխրեցուցիչ - կես թ/գ
Վանիլին - 1գ
Պատրաստման եղանակը՝
Հավկիթը շաքարավազով հարել, ապա ավելացնել սերուցք եւ նորից հարել: Ավելացնել կաթնաշոռ, ալյուր, փխրեցուցիչ եւ շատ լավ խառնել: Բանանը մանր խորանարդիկներով կտրատել եւ ավելացնել ստացված կաթնաշոռային զանգվածին: Թավան կարագով պատել եւ ստացված զանգվածը լցնել մեջը:
Թավան դնել նախապես տաքացված ջեռոցում, թխել 180 աստիճանի տակ մոտ 40 րոպե՝ մինչեւ կարմրի:
Բարի ախորժակ