Երեխաների սիրելի նուտելլան կարելի է պատրաստել նաեւ տան պայմաններում։ Շոկոլադե այս կրեմը հիանալի ու սննդարար նախաճաշ կլինի ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար։
Ի՞նչ է անհրաժեշտ
Կաթ՝ 500 մլ
Շաքարավազ՝ 1 բաժակ
Ընկույզ՝ կես բաժակ
Կակաոյի փոշի՝ 2 ճ/գ
Ալյուր՝ 2 ճ/գ
Կարագ՝ 60 գ.
Պատրաստման եղանակը
Նախ՝ խառնում ենք ալյուրը, կակաոյի փոշին եւ շաքարավազը, ավելացնում ենք 50-70 մլ կաթը, խառնում ենք, ապա ավելացնում ենք մնացած կաթը եւ դարձյալ խառնում։
Ստացված զանգվածը պետք է դնել թույլ կրակի վրա ու դարձյալ խառնել։ Հասցնել եռման աստիճանի։ Ստացված զանգվածը պետք է լինի պինդ։
Այս պինդ զանգվածին ավելացնում ենք մանրացված ընկույզն ու կարագ։ Խառնում ենք այնքան, որ կարագը հալչի։ Մոտ 30 րոպե թողնում ենք սառնարանում, ապա կարելի է վայելել։
Բարի ախորժակ