Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- 1.5 բաժակ շաքարավազ
- ¼ բաժակ ալյուր
- 7 հատ ձվի սպիտակուց
- 1 բաժակ կեղևազրկված նուշ
Ինչպես պատրաստել՝՝
7 ձվի դեղնուցը առաձնացնում ենք սպիտակուցից: Սպիտակուցը լավ հարում ենք մինչև պնդանա, շաքարավազի կեսը խառնում ենք նշի և ¼ հարած սպիտակուցի հետ:
Զանգվածը պետք է լավ խառնել: Մնացած շաքարավազը և սպիտակուցը խառնում ենք և հարում: Ստացվածը ավելացնում ենք նախորդին: Խառնում ենք մինչև ստացվածը զանգվածը դառնա միասեռ և դնում ենք գազօջախի վրա, եփում 40 C ջերմաստիճանում: Որոշ ժամանակ հետո ջերմաստիճանը պետք է դարձնել 20 C և ավելացնել ցորենի ալյուրը, որը նախապես պետք է անցկացնել մաղիչով:
Այս ամենը անելուց հետո, տարայի մեջ դնում եք յուղաթուղթ, ապա գդալի օգնությամբ պահելով հեռավորությունը, լցնում եք ոչ մեծ չափաբաժիններով խմորը։ Թխում եք 180-200 C աստիճանում: 40 րոպե անց դրանք պատրաստ են, կարող եք համտեսել։