Գազարով և բրնձով կրեմ-ապուր 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Բրինձ - կես ճաշի գդալ 

Գազար - կես հատ 

Կաթ - 50 մլ

Ջուր - 100 մլ 

Կարագ - ½ թեյի գդալ 

 

Պատրաստման ընթացքը

 

1․ Մաքրում ենք գազարի կեղևը, բաժանում մանր կտորների։ Կտորները տեղափոխում ենք ջրով լի աման, հասցնում եռման աստիճանի։

2․ Բրինձը լավ լվանում ենք և ավելացնում գազարին։ Թողնում ենք մարմանդ կրակի վրա 20-30 րոպե։

3․ Եփված գազարը բրնձի և արգանակի հետ անցկացնում ենք մաղով, ապա զանգվածին ավելացնում եռացրած կաթը, կարագը։ Ամեն ինչ խառնում ենք, 2-3 րոպե թողնում գազօջախին։

 

Բարի ախորժակ