Բանանով և տանձով վարսակի շիլա

Անհրաժեշտ բաղադրիչները

Տանձ - 90 գ

Բանան - 30 գ 

Վարսակի փաթիլներ - 30 գ

Ջուր - 100 մլ

Ձիթապտղի ձեթ - 1 թեյի գդալ 

 

Պատրաստման ընթացքը

 

Ընտրում ենք լավ հասունացած, փափուկ տանձ և բանան։ Տանձը մաքրում ենք, հանում կորիզները և բանանի հետ պատառաքաղով տրորում։ Ավելացնում ենք վարսակի փաթիլները, ջուրն ու խառնում։ Դնում ենք խառնուրդը դանդաղ կրակի վրա և եփում 3 րոպե։ Պատրաստված շիլային ավելացնում ենք ձիթապտղի ձեթը, հարում բլենդերի օգնությամբ։  Երեխային տալուց առաջ հովացնում ենք։

 

Բարի ախորժակ