Բոլորը գիտեն, թե ինչքան կարեւոր բաղադրիչ է վարսակը երեխայի սննդացանկում: Այն պարունակում է մեծ քանակությամբ օսլա եւ սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր եւ վիտամիններ: Հետեւաբար շաբաթվա մեջ գոնե մեկ-երկու անգամ փոքրիկի համար
Այստեղ է, որ ձեզ օգնության կգա ելակը, ընկույզն ու չամիչը: Ելակը հարուստ է հակաօքսիդանտներով, ընկույզը սնում է հատկապես ուղեղը, իսկ չամիչը ֆրուկտոզայի իսկական աղբյուր է:
Շիլան պատրաստեք սովորականի պես, լցրեք ափսեի մեջ, ելակը լավ լվացեք, թողեք հոսող ջրի տակ, այնուհետեւ կտրատեք այնպես, որ ստացվի երկու աչքեր, երկու ականջ, քիթ ու բերան: Հոնքերի փոխարեն դրեք ընկույզը, իսկ մազերի տեղում` չամիչները` դարձյալ լավ լվացված:
Բարի ախորժակ