Գիտեք, թե ինչպես խավարի մեջ է ընկղմում գիշերը ամեն ինչ, երբ լույսերն անջատվում են: Այն ժամանակ ոչ խոտ կար, ոչ ծառ, չկային այսօրվա հիանալի ծաղիկներն ու թռչունները, նույնիսկ երկիրն ու եչկինքը չկային:
Ողջ տիեզերքը խավարի մեջ եր, քաոս էր տիրում: Սակայն Աստված չուզեց, որ այդ ամենը այդպես մնա, ու ստեղծեց այս հոյակապ աշխարհը: Մենք գիտենք, որ ոչ մի բան ինքնիրեն չի ստեղծվում:
Մեզ շրջապատող անսահման ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհը վկայում է Մեծ և Իմաստուն Արարչի մասին: Սուրբ Աստվածաշնչում, որը Աստծո հոգով ներշնչված սուրբ մարդիկ են գրել, նկարագրված է Աստծո Խոսքով ստեղծված երկիրը: <<Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց: Իսկ երկիրը անձև ու դատրկ էր Եվ խավար կար անդնդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց` լույս լինի, և լույսը եղավ: Աստված տեսավ, որ լույսը բարի է. Եվ Աստված լույսը բաժանեց խավարից: Եվ Աստված լույսը ցերեկ անվանեց, իսկ խավարը` գիշեր:
Եվ իրիկուն և առավոտ եղավ` առաջին օրը: Եվ Աստված ասաց` ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերից բաժանի: Եվ այնպես եղավ: Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք և իրիկուն եղավ և` առավոտ` երկրորդ օրը: Եվ Աստված ասաց երկնքի գտնվող ջրերը մեկտեղ հավաքվեն և ցամաքը երևա: Եվ այնպես եղավ: Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր և ջրերի զանգվածը կոչեց ծով:
Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ Աստված ասաց` երկրի վրա կանաչ խոտ բուսնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա: Եվ այնպես եղավ: Եվ երկիրը կանաչ խոտ հանեց` սերմ տվող խոտ իր տեսակի տեսակի պես և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ էր, իր տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն եղավ և առավոտ` երրորդ օրը>>: