Աշխարհի ստեղծման շարունակությունը

Եվ Աստված ասաց լուսավորները լինեն Երկնքի հաստատություններում, որ ցերեկը գիշերից բաժանեն, և նշանների և ժամանակների, և օրերի և տարիների համար լինեն:

Եվ լուսավորները լինեն Երկնքի հաստատություններում, որ երկրի վրա լուստ տան: Եվ այդպես եղավ:

Եվ Աստված երկու մեծ լուսավորները շինեց. մեծ լուսավորը ցերեկն իշխելու համար, և փոքր լուսավորը` գիշերն իշխելու համար, և աստղերը:

Եվ Աստված նրանց դրեց Երկնքի հաստատություններում, որ երկրի վրա լույս տան, և ցերեկի ու գիշերի վրա իշխեն, և լույսը խավարից բաժանեն: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն և առավոտ եղավ` չորրորդ օրը:

Եվ Աստված ասաց. Ջրերը թող կենդանի շունչ ունեցող սողուններ հանեն, թռչունները թռչեն երկրի վրա` երկնքի հաստատության երեսին:

 

Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը,  և բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները և ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես:

Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ Աստված օրհնեց նրանց, ասելով`

Աճեցեք և բազմացեք և լցրեք ծովի միջի ջրերը. և թռչունները շատանան երկրի վրա: Եվ իրիկուն եղավ և առավոտ` հինգերորդ օրը:

Եվ Աստված ասաց. Թող երկիրը շնչավոր կենդանի հանի իր տեսակի պես: Եվ այդպես եղավ:

Եվ Աստված երկրի գազանները ստեղծեց նրանց տեսակի պես,

Եվ անասուններին իրենց տեսակի պես, և գետնի բոլոր սողուններին իրենց տեսակի պես

Եվ Աստված տեսավ, որ բարի է:

Ամենակարող Արարչի խոսքով ստեղծված, քնքուշ ու արևի լույսով ողողված երկիրը շնչում էր դյութիչ գեղեցկությամբ ու անդորրով: Սակայն սա դեռ ստեղծագործության վերջը չէր: Աստված որոշեց մարդկանց ստեղծել, որպեսզի նրանք ապրեն այս սքանչելի աշխարհում, վայելեն այն և հարաբերվեն իրենց Արարչի հետ` փառաբանելով նրան:

ԾՆՆԴՈՑ 1:14-25