Նոյն ամբողջ ընտանիքով դուրս եկավ տապանից: Նույնպես և բոլոր կենդանիները դուրս եկան ու ցրվեցին աշխարհով մեկ ու թռչունները թռան ծառերի վրա:
Նոյը քարից զոհասեղան շինեց: Հետո վերցրեց մի քանի կենդանիներ ու թռչուններ և Աստծոն զոհ մատուցեց: Աստծուն դուր եկավ այդ զոհը ու նա ասաց. «Այլևս մարդու պատճառով երկիրը չեմ անիծելու, որովհետև մարդու սրտի խորհուրդը մանկությունից չար է: Այլևս չեմ հարվածելու ոչ մի կենդանու, ինչպես արեցի: Այսուհետև երկիրն անընդհատ կունենա ցանքս և բերքահավաք, ցուրտ և տաք, ամառ և ձմեռ, գիշեր և ցերեկ»:
Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց. «Ահա իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո ձեր սերնդի հետ: Եվ ձեզ հետ եղող ամեն մի շնչավոր արարածի հետ, թե թռչունի, թե անասունի և թե ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, բոլոր տապանից դուրս եկածների` երկրի բոլոր անասունների հետ: Իմ ծիածանը դրեցի ամպերի մեջ, որպեսզի նա ուխտի նշան լինի իմ և իմ երկրի միջև: Ու երբ ամպերի մեջ իմ ծիածանը հայտնվի, այն ժամանակ կհիշեմ հավիտենական ուխտը` Աստծո և ամեն կենդանի մարմնի միջև:
Ահա այն ուխտի նշանը, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող ամեն կենդանի մարմնի միջև: