Ինչպես որոշել` մանկապարտեզը լավն է, թե ոչ. 10 չափորոշիչներ-մաս 2

  1. Ուսուցիչները երեխաների հետ աշխատում են ինչպես անհատապես, այնպես էլ փոքր խմբերով եւ ամբողջ խմբով`օրվա մեջ տարբեր ժամերի:
Այսինքն`նրանք ամբողջ օրը  չեն նվիրում ամբողջական խմբին:
  • Դասասենյակները զարդարված են հենց երեխաների ձեռքի աշխատանքներով, նկարներով,  հորինած պատմություններով:
  • Երեխաները սովորում են  թվերն ու այբուբենը իրենց առօրյա փորձառությամբ: Բուսական ու կենդանական աշխարհը բացահայտելը, որեւէ կերակուր պատրաստելը եւ խորտիկներ մատուցելը կարող են շատ օգտակար լինել երեխաների համար:
  • Երեխաներն աշխատում են որեւէ ծրագրի վրա եւ ունեն նվազագույնը 1 ժամ` խաղալու եւ բացահայտելու: Աշխատանքային թղթերը լրացնելը չի կարող լինել հիմնական զբաղմունք:
  • Երեխաները հնարավորություն ունեն ամեն օր խաղալ դրսում, եթե, իհարկե, բնությունը թույլ է տալիս: Իհարկե, այս ժամանցը չպետք է զբաղեցնի կրթական օրվա մեծ մասը:
  • Ուսուցիչ-դաստիարակները գիրք են կարդում փոքրիկների համար օրվա ընթացքում, բայց ոչ խմբակային դասերի ժամանակ:
  • Դասացուցակը  տարբերակված է` ինչպես հատուկ ընդունակություններով երեխաների, այնպես էլ նրանց համար, ովքեր հավելյալ օգնության կարիք ունեն: Սա կարեւոր է, քանի որ երեխաները տարբեր են իրենց փորձով ու գիտելիքներով, հետեւաբար նրանք բոլորը չեն կարող միաժամանակ սովորել նույն բանը:
  • Երեխաներն ու ծնողները ընդառաջ են գնում դպրոցին: Ծնողները չեն վախենում  երեխային  մանկապարտեզ ուղարկել: Երեխաներն էլ ուրախ են, որ գնում են մանկապարտեզ, չեն լացում ու մշտապես չեն հիվանդանում:
  • Մանկապարտեզների անհատական դասասենյակներն ու դասացուցակը, իհարկե, տարբերվում է, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար` նպատակակետը պետք է լինի երեխայի զարգացումը:

    Այս թեմայով կարդացեք նաև`

    Ինչպես որոշել` մանկապարտեզը լավն է,  թե ոչ.  10  չափորոշիչներ-մաս 1