Մանկապարտեզն այն վայրն է, որտեղ փոքրիկը զարգացնում է իր` սովորելու ձգտումը, ընդհանուր գիտելիքը, շփվելու կարողությունը եւ հետաքրքրությունը` սերտելու աշխարհը:
Մանկապարտեզը ոչ միայն նախակրթարանային փուլից ապահովում է անցում դպրոցին, այլեւ հնարավորություն է տալիս փոքրիկին մնալ փոքրիկ: Երեխային տարրական դպրոցի նախապատրաստելը չի նշանակում խաղը փոխարինել ակադեմիական գիտելիքով, ստիպել նրան զարգացնել կրթական գիտելիքները եւ ստուգող թեստերով պարզել նրա հաջողությունները: Մանկապարտեզային օրակարգը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է կերակուրի համտեսը, դասամիջոցը ու նաեւ ավանդական կրթական համարվող դասաժամի փոխարեն`առանձին ու խմբակային վարժանքներ:
Զարգացման փուլերին համապատասխանող մանկապարտեզը` իր դասասենյակներով, նպաստում է երեխայի ինքնագնահատականի բարձրացմանը, մշակութային ինքնությանը, անձի անկախությանը եւ կամային հատկանիշների հաստատմանը: Մանկապարտեզի փոքրիկները մանկապարտեզից դուրս էլ են կարողանում զարգացնել ինքնակառավարումը, իհարկե, մեծահասակների ջերմության եւ ուղղորդման միջոցով: Այս տարիքում փոքրիկներն արդեն պատրաստ են սովորել եւ դրսեւորել բնածին հետաքրքրասիրությունը: Մանկահասակ տարիքի կրթական ու զարգացման նրբություններին ծանոթ ուսուցիչները կարող են երեխաներին տրամադրել այն, ինչի կարիքը նրանք ունեն` ֆիզիկապես, էմոցիոնալ եւ ինտելեկտուալ առումով զարգանալու համար:
Ահա այն 10 կետերը, որոնք կվկայեն մանկապարտեզի` լավը լինելու մասին.
- Երեխաները խաղում են եւ զբաղվում մյուս փոքրիկների հետ: Նրանք աննպատակ չեն քայլում եւ նրանց չեն ստիպում երկար ժամանակ նստել ու լռել:
- Երեխաներին տրվում է հնարավորություն` օրվա ընթացքում փոխել զբաղմունքները` խաղալիքով շենք սարքել, խաղ բեմականացնել, նկարազարդել գրքերը, նկարել, խաղալ լեգոյով, փազըլով: Երեխաները չեն կարող մշտապես նույն խաղալիքով զբաղվել:
Շարունակելի