3 տարեկան հասակում փոքրիկների մոտ առաջանում են տարբեր վախեր: Դրանում ոչ մի վատ բան չկա: Ընդհակառակը, ինչքան փոքրիկը խելոք է,
այնքան շատ վախեր կարող են նրա մոտ առաջանալ, քանի որ նա լավ է գիտակցում, թե որտեղ են թաքնված վտանգները:
Ջրից վախը կարող է շատ հանկարծակի առաջանալ: Փոքրիկները, որոնք նախկինում պաշտում էին լողանալը, հանկարծ սկսում են բղավել և լացել դեռ վաննան չտեսած: Դրա հետ մեկտեղ ծնողներին հաճախ անհասկանալի է, թե ինչից դա կարող է առաջացած լինել:
Պատճառները կարող են անգամ աբսուրդային լինել, մեծահասակների համար բոլորովին անհասկանալի:
Մյուս կողմից անգամ մեծահասկաների վախերը զուրկ են խելամտությունից, էլ ի՞նչ ասել փոքրիկների մասին, որոնք ընդունում եմ աշխարհը մեզանից բացարձակ տարբեր:
Որքան էլ հիմար ու անհիմն թվա վախի պատճառը, այն պետք է ընդունել որպես իրողություն: Իհարկե, պետք է բացատրել փոքրիկին, որ վաննայի մեջ ոչ-մի վտանգավոր բան չկա, սակայն դա բավարար միջոց չէ, որպեսզի փոքրիկը ազատվի իր վախից: Ցույց տվեք, որ չնայած չեք կիսում նրա վախը,սակայն իր համախոհն եք: Օրինակ, առաջարկեք փոքրիկին վաննայի փոխարեն թասի մեջ լողանալ:
Շատ մանկական վախեր անհետանում են այնպես արագ, ինչպես առաջացել են: Հատկապես եթե ծնողները ճիշտ մոտեցում են ցույց տալիս դրան: Այդ ընթացքը կարելի է արագացնել`փոքրիկին սովորեցնելով խաղալ ջրի հետ:
Խաղ ջրի հետ
Ցույց տվեք փոքրիկին, որ ջուրը հետաքրքրիր է և զվարճալի: Գուցե կմտածեք, թե դրանում հետաքրքիր ինչ կա, թաց է և վերջ, բայց այդպես չէ:
Ջուրը կարելի է մի տարայից մյուսը լցնել, ձեռքով կարելի է ալիքներ ստանալ, թաթիկներով կարելի է խփել ջրին և ցայտքեր ստանալ: Եթե այս գործողություններից փոքրիկը շուտ ձանձրանա, ապա կարող են օգնության գալ ջրի համար նախատեսված խաղալիքները: Դրանք կօգնեն, որպեսզի խաղը ավելի զվարճալի դառնա: Կարելի է սցենարներ հորինել դրանց հետ խաղալիս և փոքր ներկայացում բեմադրել: Օրինակ, «փրկենք բադիկին» խաղը ոչ միայն կզբաղեցնի փոքրիկին, այլ կզարգացնի նրա ուշադրությունը և շարժումների կորդինացումը: Փոքրիկի մետ միասին գունավոր թղթերով նավակեր պատրաստեք և բաց թողեք ջրի մեջ: Մանկական խաղալիքների խանութում կարելի է գտնել «ձկնորսության պարագաներ» կամ նմանատիպ այլ խաղալիքներ:
Նյութն ըստ 3-years.ru կայքի