Մեծերը կարծում են, որ մանկությունը կյանքի ամենաանհոգ ժամանակաշրջանն է: Բայց պարզվում է` փոքրիկներն էլ առանց սթրեսի չեն ապրում:
Դպրոցական ու անգամ մանկապարտեզային կյանքը կարող է երբեմն ճնշող լինել: Որպես ծնող անգամ` դուք չեք կարող ձեր երեխային պաշտպանել սթրեսից, բայց կարող եք օգնել նրան գտնել այն առողջ ճանապարհները, որոնցով կարող են դիմակայել սթրեսին եւ լուծել խնդիրները: Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ երբ երեխան չի ուզում խոսել իր խնդիրների մասին, միեւնույն է, հոգու խորքում սպասում է, որ մայրիկը կամ հայրիկը կլուծեն այն:
Ինչպես օգնել փոքրիկին
Բարձրաձայնեք խնդրի մասին. Երբ նկատում եք, որ ձեր փոքրիկը սրտնեղած է, ասեք նրան այդ մասին: Եթե կարող եք, նկարագրեք այն, ինչ զգում ու տեսնում եք: Օրինակ` «կարծես դու դեռ տխուր ես եւ չես մոռանում բակում կատարվածը»: Եվ հիշեք, որ ձեր խոսքը չպետք է հնչի որպես նախատինք կամ մեղադրանք, ինչես «լավ, հիմա ինչ պատահեց, հը?»: Ձեր հարցը կամ դիտարկումը պետք է հնչի որպես նկատառում, որի արդյունքում ավելին կիմանաք ձեր փոքրիկի խնդրի մասին: Եղեք կարեկցող ու քաջալերող:
Լսեք ձեր ձոքրիկին. Խնդրեք ձեր փոքրիկին` պատմի` ինչն է իրեն անհանգստացնում: Լսեք ուշադիր ու հանգիստ` հետաքրքրությամն, համբերատարությամբ, բացմիտ ու հոգածությամբ: Խուսափեք դատելուց, մեղադրելուց, դասախոսելուց եւ հիշեք` պետք չէ ասել, թե փոխարենը ինչ պետք է աներ: Ձեր խնդիրը երեխային լսելն է: Փորձեք ձեր փոքրիկին անհանգստացնող պատմությանը ամբողջովին ծանոթանալ նման հարցերով` «եւ, ինչ եղավ հետո»:
Հակիրճ նկարագրեք այն ապրումները, որ կարծում եք` ձեր երեխան զգում է. Օրինակ` կարող եք ասել, «այո, դա իսկապես տխրեցնող է» կամ «անարդար են վարվել, ճիշտ ես»: Այսպես դուք կհասկացնեք ձեր փոքրիկին, որ հասկացել եք, թե ինչ ապրումների մեջ է, ինչու, եւ որ հոգում եք:
Գտեք ճիշտ բառեր. Շատ փոքրիկներ իրենց զգացմունքներն ու ապրումները նկարագրելու համար բառեր չունեն: Եթե ձեր փոքրիկը բարկացած կամ ճնշված է երեւում, օգտագործենք այնպիսի բառեր, որոնք երեխան կարող է սովորել եւ հետագայում էլ դրանցով նկարագրել ապրումները: Էմոցիան բառի վերածելը կարող է օգնել փոքրիկին` ավելի լավ շփվելու եւ էմոցիոնալ զարգացումն ապահովելու համար: Երեխան պետք է կարողանա ճանաչել իր սեփական էմոցիոնալ մակարդակները: Այն երեխաները, ովքեր կարողանում են ճանաչել իրենց իսկ զգացումները բառերով, ուժեղ ապրումների ժամանակ ոչ թե վարքագծով են պոռթկում, այլ պարզապես բառերով նկարագրում են իրենց հոգեվիճակը:
Շարունակելի
Աղբյուրը` http://kidshealth.org/