Ամաչկոտությունը փոքրիկների մոտ նկատվող սովորական խնդիրներից է: Եվ այն լուծելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Միայն ծնողները կարող են օգնել նրանց դառնալ ավելի պատասխանատու և վստահ: Փոքրիկի մոտ ամաչկոտության պատճառները կարող են տարբեր լինել: Պետք է կարողանալ հասկանալ դրա բուն պատճառը`այն արմատահան անելու համար: Որոշ պատճառներ նաև մասնագիտական մոտեցման կարիք ունեն:
Օրինակ, որոշ աշակերտներ ամաչում են հասակակիցների կամ այլոց առաջ ելույթ ունենալիս, ոմանքամաչում են նոր մարդկանց հանդիպելուց, որոշ երեխաներ ունակ չեն նորմալ հաղորդակցվել: Պետք է աշխատեք բուն պատճառի ուղղությամբ`ձեր փոքրիկին այլոց շրջապատում վստահություն ներշնչելու համար: Ստորև կներկայացնենք խորհուրդներ ծնողներին, որոնք կօգնեն վերացնել ամաչկոտությունը փոքրիկի մոտ:
Փոխեք ձեր`որպես ծնողի ընկալումը
Ամաչկոտությունը բնավորության սովորական գիծ է փոքրիկների համար, սակայն դրա շարունակականությունը կարող է «վտանգել» ձեր փոքրիկի ապագան: Տարիքի հետ ամաչկոտությունն աստիճանաբար անհետանում է: Իսկ կայուն, մնայուն ամաչկոտության պատճառ գործոնները տարբեր կարող են լինել: Օրինակ, գենետիկական բնավորությունը: Դրա պատճառ կարող են դառնալ նաև գերհոգատար ծնողները, որոնք փորձում են փոքրիկին ամեն ինչից պաշտպանել: Եթե ուզում եք, որ ձեր փոքրիկը ինքնավստահ դառնա, ապա որպես ծնող ինքներդ էլ պետք է փոխվեք: Ընտանիքի անդամները ևս կարող են ամաչկոտության պատճառ դառնալ: Ուստի ծնողները և ընտանիքի մյուս անդամները փոքրիկի մոտ պետք է իրենց պահեն պատշաճ և վստահ:
Ոչ թե ամաչեք, այլ հաղթահարեք խնդիրը
Ծնողները չպետք է ամաչեն կամ վատ զգան, եթե իրենց փոքրիկն ամաչկոտ է: Իրավիճակը կարող է կրիտիկական լինել երեխայի համար, սակայն մեծահասակ ծնող իր փորձով կարող է լուծման հասնել: Ամենակարևորն է այնպես անել, որ ձեր փոքրիկն իրեն հարմար զգա ցանկացած հնարավոր իրավիճակում: Ամաչկոտության առավել հաճախ հանդիպող պատճառներից է անհարմարավետությունը, որ երեխան զգում է տվյալ սոցիալական խմբում:
Փոքրիկին ինքնուրույնություն և տարածք տվեք
Ձեր որոշումները երբեք մի պարտադրեք փոքրիկին: Թույլ տվեք, որ վայելի իր կյանքը և կյանքում կարևոր որոշումներ ինքնուրույն կայացնի: Այս ամենը կօգնեն, որ ձեր փոքրիկն իրեն ավելի հարմար ու վստահ զգա այլոց միջավայրում: Ամաչկոտությունն անհատական բնավորության գիծ չէ: Այն ընդամենը վարքագծի խնդիր է, որ կարող է «բուժվել» ծնողների օգնությամբ:
Օգնեք նրան արտահայտվել
Սովորեցրեք ձեր փոքրիկին, թե հասարակությունում ինչպես իրեն պահի և ինչպես արտահայտվի: Փոքրիկին ուսուցանելը սկսվում է վաղ հասակից տանը:
Ըստ վիճակագրության`երեխաների 50 տոկոսն ամաչկոտություն ունի, որոշ ժամանակ անց նրանք ավելի ինքնավստահ ու արտահայտվող, շփվող են դառնում ծնողների արդյունավետ ջանքերի շնորհիվ:
Օրինակներով ապահովեք
Փոքրիկին ծանոթացրեք ինքնավստահ մարդկանց հետ, որոնք մանկության տարիներին ամաչկոտ են եղել: Թող փորձով կիսվեն: Դա կբարձրացնի նրա ինքնավստահությունը և մտածողության մակարդակը: Անգամ խոշորագույն առաջնորդները և հանրահայտ մարդիկ մանկության տարիներին հնարավոր է նման խնդիր ունեցած լինեն: Պատմեք նրանց մեծագույն մարդկանց մասին, որ նման խնդիր են ունեցել և ներկայացրեք, թե ինչպես են նրանք հաղթահարել իրենց ամաչկոտությունը: Ծնողը ևս իրեն պետք է ինքնավստահ պահի, ոչ թե միջին ամաչկոտ մարդու նման: Այս ամենը կօգնի, որ փոքրիկի ինքնավստահությունը բարձրանա:
Շարունակելի
Նյութն ըստ parentingnation.in կայքի