Ծնողները փորձում են երեխային սովորեցնել խոսել միայն ճիշտը: Օրինակ՝ երեխան պետք է պատմի, որ դպրոցում իրեն նեղացրել են:
Սակայն կան երեխաներ, որոնք ծնողներին չեն պատմում իրենց խոհերի, հույզերի, զգացմունքների կամ խնդիրների մասին: Դրա պատճառը կարող է լինելվախըկամամաչկոտությունը:Այսդեպքումծնողըպետք է երեխայի մոտ վստահություն ձեռք բերի: Նա պետք է հասկացնի երեխային, որ ինչ-որ բան պատմելու համար նրան ոչ ոք չի պատժի կամ չի բարկանա նրա վրա:
Բայց ի՞նչ անել, եթե երեխան չի ցանկանում պատմել ծնողներին իր «գաղտնիքները»: Նախևառաջ պետք է փոքրիկի վստահությունը ձեռք բերել: Եթե երեխան վախենա ձեզնից, մտածի, որ իր սխալների համար պատժվելու է, ոչինչի պատմի: Ժամանակակից հոգեբաններն առանձնացնում են երեխայի գաղտնապահության երեք պատճառ՝ վախ պատժվելուց, վախ, որ չեն արդարացնի ծնողների սպասելիքները, և երրորդ պատճառն այն է, որ նման վարքով երեխաները փորձում են լինել «վատը», որպեսզի իրենց կողմ գրավեն մեծերի ուշադրություն: Հաճախ գաղտնապահությունն ու սուտը ծնողների խստության հետևանք են:
Երբ երեխան ձեզ պատմում է իր խնդիրների մասին, փորձեք տալ ճիշտ խորհուրդներ ու մի բարկացեք ոչ մի դեպքում: Երեխան, դուրս գալով դժվար իրավիճակից, կգնահատի ձեր խորհուրդներն ու ձեզ կդիմի հետագա դժվարությունների դեպքում:
Շատ երեխաներ խորհուրդներն ընդունում են որպես քննադատություն: Սրանից խուսափելու համար նրան հարցրեք՝ ինչ է ինքը մտածում այդ հարցի շուրջ: Նա կասի իր տեսակետը: Քննարկեք այն ու արտահայտեք ձեր կարծիքը:
Երեխային պատմեք նաև ձեր դժվարությունների ու խնդիրների մասին: Թող երեխան իմանա, որ դուք իդեալական չեք, և յուրաքանչյուր մարդ էլ ունենում է դժվարություններ:
Սակայն հիշեք՝ կան երեխաներ, որոնք բնավորությամբ բաց են և կարող են պատմել ամեն ինչ: Երեխաներից շատերն էլ բնույթով ինքնամփոփ են և չեն սիրում խոսել իրենց խնդիրների մասին:
Երեխան իր ծնողների հայելային արտապատկերումը չէ և ունի իր առանձնահատկությունները: Պետք է հաշվի նստել նրա բնավորության հետ: