Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:
Ինչու՞ ցանկալի չէ, որ փոքրիկն օծանելիք օգտագործի
Փոքրիկների օծանելիքի առումով հստակ ուղեցույց չկա, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել օգտագործելիս: Պետք է ընտրել ոչ էժանագին օծանելիք, քանի որ անորակ օծանելիքը կարող է ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ: Պետք է ուշադրություն դարձնել ժամկետին և համոզվել, որ հումքը բնական է։ Կարծում եմ` կա մի տարիք, երբ ավելի շատ մայրիկին է հաճելի կամ զվարճալի փոքրիկին օծել բույրով, քան փոքրիկին:
Ո՞ր տարիքից կարելի է օգտագործել
Սեռահասունացման տարիքից ոչ շուտ:
Ի՞նչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ ինչպես օծանելիքի, այնպես էլ եղունգի լաքի, դիմահարդարման պարագաների օգտագործումը
Կարծում եմ՝ եթե անհատական ալերգիկ ռեակցիաներ չլինեն, վտանգ չի կարող լինել: Սակայն նույնիսկ որակյալ օծանելիքի մեծ քանակից կարող են թունավորումներ առաջանալ։ Օրինակ՝ երբ մայրիկը փոքր-ինչ անուշադիր լինի, և երեխան օծանելիքը շատ քանակությամբ օգտագործի, այն կարող է վտանգավոր լինել: Ամեն դեպքում թե օծանելիքը, թե դիմահարդարման պարագաները ցանկալի է թույլ տալ օգտագործել սեռահասունացումից հետո: