Երևանը լի է մանկական ուրախությամբ։
Եթե ունեք 3-6 տարեկան փոքրիկ և ցանկանում եք նրան պարգևել հիշարժան ժամանց ու զարգացում՝ ընտրեք այս 10 հետաքրքիր և փորձված վայրերից մեկը։ Յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը՝ կենդանիներից մինչև թատրոն, գիտություն ու ատրակցիոններ։
1. Երևան Պարկ
«Երևան Պարկ»-ը քաղաքի ամենամեծ զվարճանքների այգին է, որը հիանալի վայր է ամբողջ օրը ընտանիքի հետ անցկացնելու համար՝ առավոտից մինչև երեկո։ Այգին առաջարկում է անսահմանափակ զվարճանք՝ մուտքի տոմսի դիմաց, որը հնարավորություն է տալիս օգտվել բոլոր ատրակցիոններից՝ առանց հավելյալ վճարների։
Այգին բաղկացած է երկու հատվածից՝
-
Փակ տարածք, որը գործում է նաև ձմռանը՝ ապահովելով տարաժամանակյա ժամանց։
-
Բաց տարածք, որտեղ տեղադրված են ամենամեծ և տպավորիչ ատրակցիոնները։
Այցելուների հարմարության համար այգու տարածքում գործում է սննդի կետ, որտեղ կարող եք ընդմիջել կամ վայելել համեղ ճաշ՝ ամբողջ ընտանիքով։
2․ Երևանի Կենդանաբանական Այգի
Նման վայրերը միշտ հիացնում են փոքրիկներին։ Այստեղ նրանք կարող են տեսնել ընձուղտներ, կապիկներ, արջեր ու նույնիսկ ձի նստել։ Կան նաև խաղահրապարակներ ու հատուկ գոտիներ երեխաների համար։
Ներկայումս կենդանաբանական այգում գտնվում է մոտ 2049 տեսակի կենդանի և 2749 անհատ կենդանի։ Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող տեսակներ ներառում են սիրիական արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոնը և այլն։ Այլ տեղերից բերված կենդանիներից են աֆրիկյան առյուծները, վագրերը (բենգալյան և սիբիրյան ենթատեսակներ) և այլն։
3. Հաղթանակ զբոսայգի
Հաղթանակ զբոսայգին հիանալի համադրություն է բնության, պատմության և ընտանիքի համար հարմար հանգստի միջավայրի։ Եթե փնտրում եք մի վայր, որտեղ փոքրիկները կզվարճանան, իսկ դուք կհանգստանաք՝ սա հիանալի ընտրություն է։
Այս խաղային կենտրոնը տրամադրում է ամեն ինչ՝ զվարճալի և անվտանգ ժամանցի համար. սղացքներ, բատուտներ, մանկական կարուսելներ ու խաղային գոտիներ՝ տարբեր տարիքների համար։
4. Մասնագիտությունների քաղաք՝ «Սիթիզն»
«Սիթիզն»-ը յուրօրինակ մանկական քաղաք է՝ լիովին ձևավորված իրական քաղաքի նման։ Այստեղ կան ամեն ինչ՝ փողոցներ, տրանսպորտ, շենքեր ու նույնիսկ քաղաքային հրապարակ։ Փոքրիկները կգտնեն դպրոց, հիվանդանոց, հրուշակեղենի խանութ, ոստիկանական բաժանմունք, գեղեցկության սրահ և մի շարք այլ <<հաստատություններ>>, որտեղ կարող են իրականացնել իրենց մասնագիտական երազանքները։ Ժամանցային ծրագրի ընթացքում երեխաները կկարողանան փորձել իրենց տարբեր մասնագիտություններում՝ դաս անցկացնել ուսանողների հետ, ընդունել հիվանդներին, հետաքննել հանցագործությունը։ Միևնույն ժամանակ, քանի դեռ երեխաները զբաղված են, ծնողները կարող են հանգստանալ հենց այստեղ՝ սրճարանում։
5. Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարան
Համալիրն ունի մանկական արվեստի ակադեմիա, ֆիլհարմոնիա, թատրոն, կինոստուդիա։ Ակադեմիան բաղկացած է կերպարվեստի ստուդիաներից՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, խեցեգործության, փայտի և քարի փորագրության։ Մանկական ֆիլհարմոնիայում գործում են սիմֆոնիկ, կամերային, ազգագրական, էստրադային անսամբլներ։ Թատրոնում երեխաները ինքնուրույն բեմադրություններ են կատարում, խաղում դերեր։ Կինոստուդիայում նկարահանվում են վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր։
6. Պետական Տիկնիկային Թատրոն
Թատրոնում բեմադրվում են հեքիաթային ներկայացումներ, որոնք հարմարեցված են փոքրիկ հանդիսատեսի հոգեբանությանը։ Շաբաթ և կիրակի օրերին ներկայացումները հաճախ լրիվ վաճառված են լինում։ Այն ապրում է աշխույժ ստեղծագործական կյանքով՝ դռները բաց պահելով մանուկ և մեծահասակ հանդիսատեսի համար:
Թատրոնում այժմ գործում է նաև Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկային արվեստների թանգարան, որտեղ ներկայացված է մոտ 200 ցուցանմուշ:
7. LEGO Education Center Yerevan
Եթե ցանկանում եք, որ երեխան խաղալով զարգանա՝ այս կենտրոնը կատարյալ է։ Այն ունի կրթական ծրագիր, որը խթանում է տրամաբանությունը և ստեղծագործական մտածողությունը։
8. «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարան
Այս կենտրոնը մատչելի գիտությունն է դարձնում հետաքրքիր և հասկանալի՝ նույնիսկ 3-4 տարեկանների համար։ Փորձեր, խաղեր ու բացահայտումներ՝ փոքրիկ գիտնականների համար։
Թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականության, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառներից։ Ցուցանմուշները բերվել են Ռուսաստանից և Չինաստանից։ Թանգարանում ներկայացված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն և՛ առօրյա կյանքում, և՛ գիտության մեջ, ցուցանմուշները նախատեսված են, որպեսզի երեխաները, տարատեսակ ֆիզիկական երևույթներին ծանոթանալիս, դրանց ձեռք տան։
Այս վայրերը կարող են դառնալ ոչ միայն զվարճալի արկածներ, այլև զարգացնող փորձառություններ։