Մեր օրերի երեխաների՝ օրվա ընթացքում անելիքները շատ են:
Շատ երեխաներ դպրոցից շտապում են որևէ խմբակ, հետո մեկ այլ խմբակ ու այդպես շարունակ: Ժամանակ էլ չի լինում՝ շփվելու ծնողների հետ: Մենք առաջարկում ենք շփման այս բացը լրացնել այս կերպ. մինչև երեխային բարի գիշեր մաղթելը, տվեք նրան մի քանի հարց մեր հարցաշարից: Այս հարցերը կօգնեն բացահայտել Ձեր փոքրիկին:
- Ինչի՞ մասին ես երազում:
- Ու՞մ ես ցանկանում նմանվել:
- Եթե կարողանայիր ինչ-որ բան փոխել քո մեջ, ի՞նչը կլիներ:
- Ո՞վ է քո շրջապատի ամենաբարի մարդը: Ինչու՞:
- Ո՞վ է քո ամենալավ ընկերը: Ի՞նչն ես հավանում նրա մեջ:
- Ի՞նչ կցանկանայիր անել ամենից լավ:
- Եթե հնարավորություն ունենայիր քեզ մոտ պահել ընդամենը մեկ իր, ո՞րը կլիներ դա:
- Ու՞մ ես դու համարում հաջողակ մարդ:
- Եթե հնարավորություն ունենայիր 48 ժամ անցկացնել աշխարհի ցանկացած կետում, ու՞ր կգնայիր:
- Ու՞մ և ինչի՞ն ես շնորհակալ այս կյանքում:
- Եթե կարողանայիր ինչ-որ մեկի հետ տեղերով և դերերով փոխվել, ո՞վ կլիներ:
- Ի՞նչ կարող ես այսօր ավելի լավ անել, քան երեկ:
- Ո՞րը կնախընտրեիր՝ թռչե՞լ, թե՞ կարդալ մարդկանց մտքերը:
- Ու՞մ հետ կցանկանայիր երկար ժամանակ անցկացնել:
- Ո՞րն է քո ամենասիրելի խաղը: Ինչու՞: