Ամանորը հատկապես երեխաների համար այն բացառիկ տոնն է, երբ նրանց աչքերում արտացոլվում է հրաշքների և կախարդական պահերի ջերմությունը։
Դա ժամանակ է, երբ երեխաները կարող են վայելել իրենց մանկությունը, իսկ ծնողները նրանց համար անմոռանալի հիշողություններ ստեղծել:
Ժամանակակից աշխարհում հնարավորությունների առումով տոները դառնում են ավելի հագեցած, գունեղ և տպավորիչ: Ծնողները փորձում են լավագույնս նախապատրաստվել տոնին և ուրախություն պարգևել իրենց փոքրիկներին: Եթե ցանկանում եք, որ այս տարվա Ամանորը լինի իսկապես հիշարժան, առաջարկում ենք հետաքրքիր խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ կազմակերպել ոչ միայն տոնական, այլ նաև ուսուցողական և ջերմ դրվագներով լի օրեր:
-
Զրուցեք երեխայի հետ ամանորի մասին: Երեխային բացատրեք, թե ինչ է Ամանորը, ինչու և ինչպես ենք այն նշում: Զրուցեք տոնածառի զարդարման, տոնական սեղանի պատրաստման, նվերներ գնելու և նմանատիպ այլ սովորությունների մասին: Սա չի միայն կրթական է, այլ նաև կապում է երեխային Ամանորի խորհուրդին:
-
Միասին զարդարեք տոնածառը: Սկսեք միասին մտածել, թե ինչպես եք զարդարելու տոնածառը: Համատեղ պատրաստեք զարդարանքներ և խրախուսեք երեխային, որ նա իր ձեռքով պատրաստի ամանորյա խաղալիքները: Հիշեք՝ նույնիսկ եթե խաղալիքները կատարյալ չլինեն, անպայման խրախուսեք երեխային և օգտագործեք դրանք տան զարդարանքի մեջ։
-
Համատեղ ամանորյա բաղադրատոմսեր պատրաստեք։ Ամանորյա համեղ տորթեր կամ թխվածքաբլիթներ պատրաստելը երեխաների համար ոչ միայն զվարճալի է, այլև ուսուցողական պահ: Կարող եք ձևավորել տորթը տոնական զարդարանքներով՝ օգտագործելով տարբեր գունավոր օղակներ, փաթիլներ, աստղիկներ, շոկոլադե մոմեր, որպես զարդարանք կարող են ծառայել նաև նռան հատիկները, դարչնի ձողիկները և այլն:Միասին կարող եք պատրաստել նաև ավանդական ամանորյա համեղ ուտեստներ, որոնք բոլորով սիրով կուտեք:
-
Ներգրավեք երեխային նվերներ և բացիկներ պատրաստելու գործողություններում: Երեխաներին կարելի է ներգրավել նաև ամանորյա նվերներ և բացիկներ պատրաստելու մեջ: Այն հնարավորություն է տալիս երեխային արտահայտելու իր ստեղծագործական մոտեցումները և լավ տպավորություններ ստանալ:
-
Հաճախեք տարբեր տոնական միջոցառումների: Երեխաների համար ամանորյա թատերական ներկայացումները, թեմատիկ մուլտֆիլմերը կամ ֆիլմերը կարող են լինել հիանալի միջոց, որով էլ տոնական մթնոլորտն առավել պատկերավոր կդառնա: Բացի այդ, դա համատեղ հաճույք է, որը կմնա հիշողության մեջ:
-
Նվիրեք երեխային ձեր ժամանակը: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ Ամանորի նախօրեին և տոնական օրերին ձեր երեխային նվիրեք ձեր ժամանակը: Այս համատեղ պահերը՝ ուրախ և անհոգ ժամերը, երեխաները հիշելու են ողջ կյանքի ընթացքում:
Ամանորը երեխաների համար կարող է դառնալ ոչ միայն տոն, այլ նաև հիանալի փորձ, որը կապում է նրանց ընտանիքի հետ և ձևավորում գեղեցիկ հիշողություններ: