10 խորհուրդ հայրիկներին. ինչպե՞ս դառնալ հերոս դստրիկների համար. մաս 2

Այս խորհուրդների հեղինակն ամերիկացի Մայքլ Միտչելն է, ով արդեն 30 տարվա երջանիկ հայրիկ է:

Նա իր կայքում՝ lifetoheryears.com-ում պարբերաբար գրում է հետաքրքիր նյութեր ու աղջիկներ ունեցող հայրիկների հետ կիսվում իր փորձով: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ՝ երջանիկ հայրիկ Մայքլից:

1.     Ձեր դստրիկի հետ գնացեք քաղաքից դուրս ու հիացեք բնությամբ՝ մայր մտնող ու ծագող արևով: Հիշեք՝ սա այն դեպքն է, երբ հեռախոսներն ու բոլոր էլեկտրոնային սարքերը պետք է թողնել տանը:

2.     Սովորեցրեք նրան մեքենա վարել: Ձեր աղջիկն այդ օրը երբեք չի մոռանա:

3.     Զբաղվեք ինքնակրթությամբ: Ձեր աղջիկը պետք է միշտ կարծի, որ իր հայրիկն ամենախելացին է:

4.     Նստեցրեք նրան ձեր ուսերին՝ բոլորից բարձր. սա նրան իրոք դուր կգա:

5.     Ծանոթացրեք նրան երաժշտության կախարդական հնչյունների հետ: Ընտրեք բարձրաճաշակ երաժշտություն ու ձևավորեք երաժշտական ձեր ցանկը: Հետագայում դրանք լսելիս նա միշտ կհիշի իր մանկության լավ օրերը:

6.     Ընտրեք մի գողտրիկ վայր ու այն դարձրեք մշտական հանդիպման ու զրուցելու վայր: Երբ նա տխուր կամ ուրախ լինի, քայլերն  ակամայից այդ վայր կտանեն նրան:

7.     Ամեն երեկո նա կսպասի ձեր վերադարձին: Երբեք մի ուշացեք:

8.     Երբեք բաց մի թողեք նրա ծննդյան օրերը: Մի քանի տարի հետո նա չի հիշի՝ դուք ինչ եք նրան նվիրել, բայց միշտ կհիշի, որ երբեք չեք մոռացել շնորհավորել նրան:

9.     Սովորեցրեք նրան սլանալ անվաչմուշկներով: Միասին կարող եք ուրախ ժամանց անցկացնել:

10.   Թույլ տվեք նրան պառկել խոտերի վրա: Դա արեք նաև դուք: