Մեր օրերում երբեմն պատահում է, որ փոքրիկները կոպիտ են ու անքաղաքավարի: Պատճառն այն է, որ նրանք չեն գիտակցում իրենց արարքի անքաղաքավարի լինելը. նրանց պարզապես չեն սովորեցրել քաղաքավարի վարքականոնի նորմերը:
Նման վիճակներից խուսափելու համար, սիրելի ծնողներ, ահա վարքականոնի մի քանի պարտադիր կետեր, որոնք փոքրիկին անպայման ցանկալի է սովորեցնել: Ավելի արդյունավետ կլինի, եթե ինքներդ էլ հետևեք այդ կանոններին, քանի որ փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են:
15 բան, որ ծնողները պետք է սովորեցնեն երեխաներին.
- Սովորեցրեք փոքրիկին ասել «խնդրում եմ», երբ նա ինչ-որ բան է ուզում,
- Երբ նա ինչ-որ բան է ստանում, պետք է ասի «շնորհակալություն»,
- Փոքրիկը պետք է իմանա, որ մեծահասակների խոսակցությանը միջամտելը կամ այն ընդհատելը լավ բան չէ: Եթե նա ցանկանում է ինչ-որ բան ասել, պետք է սպասի, մինչև իր հերթը կգա և մեծահասակները կավարտեն իրենց խոսքը:
- Իսկ եթե ցանկանում է ինչ-որ բան ասել, մինչ մեծահասակները խոսում են, նա պետք է ասի «ներողություն», ապա միայն ներկայացնի իր ասելիքը,
- Այլոց պարագաները վերցնելուց կամ օգտագործելուց առաջ անպայման պետք է ստանալ տիրոջ թույլտվությունը,
- Չի կարելի օգտագործել բացասական բառեր, հայհոյանքներ, հատկապես այլոց ներկայությամբ,
- Բոլոր մարդիկ ի ծնե հավասար են, ուստի չի կարելի ծաղրել ինչ-որ մեկին իր թերության, ֆիզիկական արատի համար,
- Ուրիշի սենյակ մտնելուց անպայման պետք է թակել և ներս մտնելու թույլտվություն ստանալ,
- Եթե պատահաբար բախվել ես որևէ մեկին, ապա ներողություն խնդրիր,
- Եթե ուզում ես անցնել, բայց ճանապարհին որևէ մեծահասակ է կանգնած, ասա «ներողություն, թույլ կտաք անցնել»,
- Հորանջելիս պետք է բերանը փակել ձեռքով,
- Ընկերներին կամ հարազատներին տեսնելիս պետք է բարևել,
- Փոքրիկին սովորեցրեք օգտվել սեղանի սպասքից`ճիշտ օգտագործել դանակը, պատառաքաղը, գդալը և սեղանի շուրջ իրեն ճիշտ պահել,
- Սովորեցրեք փոքրիկին անձեռոցիկից օգտվել, որպեսզի ուտելուց հետո ձեռքերը և բերանը անձեռոցիկով մաքրի, ոչ թե քսի շորերին, նմանապես և քիթը,
- Բոլորի նկատմամբ եղիր քաղաքավարի և բարի:
Սրանք մի քանի կանոններ են, որոնք ամեն ծնող պետք է սովորեցնի իր երեխային: Էթիկայի կանոններին հետևեքղ փոքրիկի սիրված է բոլորի կողմից:
Հաջողություն ձեզ փոքրիկին դաստիարակելու գործում: