Փոքրիկ երեխաները բոլորի ուրախությունն են, սակայն նրանց ճիշտ դաստիարակությունը մայրիկների համար երբեմն բավականին բարդ գործընթաց է:
Երեխա-ծնող շփումը կարևոր է, և ցանկալի է վերացնել խնդիրները, որոնք խանգարում են միասին ավելի շատ ժամանակ անցկացնել: Այսպես, երբեմն պատահում է, որ ծնողները խուսափում են երեխայի հետ խանութ գնալուց, քանի որ նա այնտեղ իսկական ներկայացում է «բեմադրում», մայրիկն էլ հասարակական վայրում բարդ երկընտրանքի առջև է կանգնում. բավարարել երեխայի քմահաճույքը, թե…
Ինչպե՞ս է տեղի ունենում առաջին անգամ
Սովորական օր է և հնարավոր չէ կանխատեսել, որ փոքրիկը խանութում կսկսի կամակորություն անել ու մայրիկից պահանջել գնել խաղալիք կամ այլ բան, որը խանութ գնալիս նախատեսված չէր: Ինչ էլ լինի, ցանկալի չէ, որ մայրիկը փորձի խնդիրը լուծել խանութում, քանի որ այստեղ երեխան ձեզ պարզապես չի լսի և կշարունակի պնդել իրենը: Պետք է պարզապես շուտ հեռանալ խանութից: Իսկ տանը հանգիստ միջավայրում արդեն կարող եք խոսել երեխայի հետ: Ամենաբարդ և կարևոր հարցն է` ինչպես անել, որ նման հիստերիան երկորրդ անգամ չկրկնվի:
Որպեսզի նման իրավիճակ չլինի, պետք է սկսել գործել ավելի վաղ: Այսպես, խանութ գնալուց առաջ երեխայի հետ քննարկեք, թե ինչ եք պլանավորում գնել: Օրինակ, եթե մթերքների համար եք խանութ գնում և հավելյալ գնումների համար գումար և ժամանակ չունեք, ապա փոքրիկին այդ մասին պետք է ասել մինչ խանութ գնալը, սակայն նրան մատչելի լեզվով: Օրինակ, «Արևս, այժմ մենք խանութ կգնանք, որ ուտելիք գնենք: Մենք պետք է գնենք հաց, հավիկ, բանջարեղեն: Մենք մթերքները կգնենք ու տուն կգանք: Այսօր խաղալիք չենք գնելու և դա չի քննարկվում: Եթե խոստանում ես քեզ լավ պահել, մայրիկը քեզ իր հետ կտանի»:
Երեխաները սովորաբար մայրիկներին շատ-շատ ես սիրում և ամեն ինչ կանեն, միայն թե նրա հետ մի փոքր շատ ժամանակ անցկացնեն: Պարզապես պետք է ամեն ինչ հստակեցնել, երեխայի բացատրել առաջնահերթությունները:
Ի՞նչ անել, եթե հիստերիան խանությում կրկնվում է:
Սա էլ դեպքերի զարգացման հնարավոր տարբերակ է: Նման պարագայում ստիպված կլինեք խիստ գործել, ավելի կոնկրետ, պատժել երեխային: Օրինակ, կարող եք ասել նրան, որ խանութում իրեն վատ պահելու համար մեկ ամսով զրկում եք նոր խաղալիքներից: Պատժի մասին ասել պետք է տանը, ոչ թե խանութում, որտեղ երեխան ձեզ չի լսի ու չի ենթարկվի, այլ կպնդիր իրենը:
Ամենակարևորն այն է, որ մայրիկը դիմանա ու պատիժը մինչև վերջ իրականացնի:
Իսկ խանութ գնալուց առաջ երեխայի հետ խոսելը, գնումները քննարկելը կարևոր է նաև այն առումով, որ երեխան կսկսի մտածել, կսովորի հասկանալ, թե երբ ինչ կարող է ստանալ:
Հիշեք, որ մանկիկի հետ շփումը ցանկացած խնդրի լուծման իդեալական տարբերակ է:
Նյութն ըստ supermams.ru կայքի